Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում մահացած վիճակում հայտնաբերված նորածնի մորն այդպես էլ չեն գտել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Ստուգվել են հարակից բոլոր գյուղերը եւ հարցում է անցկացվել հղիների շրջանում, սակայն երեխայի մոր չհայտնաբերվելու պատճառով գործը կասեցվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում հայտնաբերված նորածին տղայի հայտնաբերման փաստով ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Հիշեցնենք, որ 2012թ-ի հունիսի 18-ին սարսափելի դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Մայիսյան գյուղի մի ջրատարում նորածնի դիակ էին գտել: Նորածինն արական սեռի էր եղել, անգամ պորտալարը կտրված չէր եղել: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, դաշտում աշխատող գյուղացիներն են պատահմամբ գտել երեխայի դին ու ահազանգել իրավապահներին: Թե ինչպես է երեխան հայտնվել ջրատարի մեջ հայտնի չէր:





























