Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 18 շենքի մոտ, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 02:10-ի սահմաններում, այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.35-ին, մարվել՝ 02.40-ին: Այրվել է «Մերսեդես» մակնիշի 50 NA 001 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: