Երեւանի Ն. Տիգրանյան փողոցում, հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























