«Չափազանց բնական» ատրճանակով հելոուինյան հագուստով կինը Ուենչատի քաղաքում իսկական տագնապ է առաջացրել:

Քաղաքի ոստիկանությունը մի քանի հեռախոսազանգեր է ստացել սարսափած բնակիչներից: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Bellingham Herald-ը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ատրճանակը միմիայն հագուստը լրացնելու համար է եւ ոստիկանությունը նախազգուշացրել է նրան, որ նման հագուստի ընտրությունը լավագույն գաղափարը չէր: