Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում ծննդատան բժիշկները վիրահատությունից հետո մետաղական թիթեղը (Ռեվերդենի աբդոմինալ բահ) մոռացել են հիվանդ կնոջ փորի մեջ, որի հետեւանքով կինն անհապաղ կրկնակի վիրահատության է ենթարկվել:

Հանցավոր անփութության փաստը բացահայտվել է դատախազական ստուգման ժամանակ, հաղորդում է Կրոսնոյարսկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը: Դատախազության հաղորդագրությունում նշվում է, որ գործիքի չափը կազմում է 32x7,5 սմ:

Ինչպես հաղորդում է «Med Նովոստին»-ն, փաստի առթիվ դատախազությունը հայց է ներկայացրել քաղաքի դատարան՝ հիվանդի նյութական եւ բարոյական վնասը փոխհատուցելու եւ բժիշկներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: