Նոյեմբերի 1-ին, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցում, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ եւ «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 համարանիշների ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով տուժել է 7 հոգի, որոնցից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























