Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին եւ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկիին եւ քննարկել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ փոխհարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային խնդիրներին եւ զարգացումներին վերաբերող հարցեր:

«Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը եւ ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար», - ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Թանոքին եւ Հայաստանի եվրոպացի բարեկամներին կատարվող աշխատանքի եւ արդյունավետ համագործակցության համար: