Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը աշխատանքից հեռացրել է Մոսկվայի Հարավային օկրուգի պրեֆեկտ Գեորգի Սմոլեեւսկիին եւ Արեւմտյան Բիրյուլեւոյի համայնքային վարչության պետ Վիկտոր Լեգավինին: Այս մասին Սոբյանինը հայտարարել է Մոսկվայի կառավարության նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 13-ին Արեւմտյան Բիրյուլեւոյի բնակիչները «ժողովրդական հավաքի» էին ելել՝ պահանջելով փակել տեղի բանջարեղենի բազան, որտեղ հիմնականում ապօրինի ներգաղթյալներ էին աշխատում: Հավաքն ավարտվել էր զանգվածային անկարգություններով, մոտ 400 մարդ կալանավորվել էր:
Բնակչության դժգոհության պատճառը ադրբեջանցու կողմից տեղի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանությունն էր: Սպանության կատարման կասկածանքով ձերբակալվել եւ կալանավորվել էր Օրհան Զեյնալովը:




























