«Մոսկվա» կինոթատրոնում, հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթային ծրագրում հաղթող ֆիլմերը:
- Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին է արժանացել Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից
- Լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմի Լեւ Ատամանովի հատուկ մրցանակին արժանացել է Նաիրա Մուրադյանի «Բալետը»:
- Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացել է «Ռիո 2096` սիրո եւ ցասման պատմություն»:
- Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթել է «Իմ մայրիկն Ամերիկայում է եւ նա հանդիպել է Բուֆալո Բիլլին»:
- Լավագույն անիմացիոն կերպար է ճանաչվել Յունգը՝ «Հաստատված է որդեգրության համար» ֆիլմից
- Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացել է «Կռիվ» ֆիլմը
- Ռուբեն Գեւորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնել է Պրիթ Տենդերին «Թրթուրներ կերակրողը» ֆիլմի համար:
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթել է «Ճագարաստանը»:
- Լավագույն հեռուստատեսային եւ Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթել է «Անտոնը»:
- Լավագույն գովազդային հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող է ճանաչվել «Գլորվող սաֆարի» հոլովակը,
- Լավագույն ավարտական անվանակարգի հաղթող է ճանաչվել «Շփոթված Երեխան»:
- Կոնվերս բանկի հատուկ մրցանակին արժանացել է Զաքար Դեմիրճյանը:
- Լավագույն գեղարվեստական/նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացել է Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը:
- Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:
Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաեւ նրանով, որ այն ընդլայնել է իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:




























