Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացման հարցը առայժմ լուծված չէ: Այս մասին այսօր Հայաստանում ճապոնական կինոյի երրորդ փառատոնի անցկացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է դեսպանատան լիազորված համակարգող Արիհիկո Հասեգավան:

«Ճապոնիայի ԱԳՆ-ն դեսպանտներ բացելու հայտ է ներկայացրել վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանին: Առայժմ հայտնի չէ, արդյոք կառավարությունը կհաստատի այն, թե՝ ոչ»,-ընդգծել է Հասեգավան:

Ներկայում Ճապոնիայի դեսպանատունը գործում է Ռուսաստանում եւ համատեղությամբ՝ Հայաստանում: Նստավայրը տեղակայված է Մոսկվայում:

Ճապոնիան ծրագրում է դեսպանատներ բացել Հայաստանում, Թուրքմենստանում, Բութանում, Նամիբիայում, Մարշալյան կղզիների հանրապետությունում եւ Բարբադոսում: