Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը, այսօր՝ նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան, Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 37-ամյա Արտակ Շ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2008 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:




























