Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում  անցկացվել է ԱՊՀ անդամ  եւ Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: «Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է  «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի  եւ «Պատանի ընթերցող», «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաեւ  «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին:

Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է «Գիտելիքի բազմազանություն» դիպլոմի: Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ Ղրղզստանի հավաքականներում եւս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ: