«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «ԲՄՎ 520» մակնիշի 04 OU 287 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը (վարորդ՝ Ժ.Գ.):