Պաղեստինյան իշխանությունները ստացել են օտարերկրյա փորձագետների եզրակացության արդյունքները: Նրանք ստուգել են նրա մահվան պատճառները, այդ թվում՝ թունավորման հավանականությունը, հաղորդում է տեղական «Մաան» տեղեկատվական գործակալությունը:

Պաղեստինյան ազգային վարչակազմի հիմնադրի եւ առաջին ղեկավարի մնացորդներն ուսումնասիրվել են  Լոզանում: Գործակալության տվյալներով՝ նախորդ շաբաթ Ռամալլահը ստացել է նաեւ ռուսական փորձաքննության արդյունքները:

Ռուս եւ շվեյցարացի մասնագետներն աշխատել են պաղեստինյան իշխանութունների հանձնարարությամբ: Հետազոտությունը նախաձեռնել է Արաֆաթի այրին: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ փորձագետները պոլոնիումի պարունակություն չէին հայտնաբերել, ինչի արդյունքում Արաֆաթի՝ թունավորվելու մասին տեղեկությունները չեն հաստատվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Արաֆաթը մահացել է 2004թ նոյեմբերի 11-ին: