Նոյեմբերի 5-ին, ժամը 17.13-ին Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.11-ին վրաց-ռուսական սահմանի չեզոք գոտում վրաց փրկարարները հայտնաբերել են մոլորված ՀՀ քաղաքացի` 1977 թ. ծնված Հ. Ս.-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է:

Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ եւ ՌԴ ԱՃԿԿ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից եւ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ ուժեր ներգրավվել աշխատանքներին:

Որոնաղափրկարարական աշխատանքները կատարվել են եւ Ռուսաստանի Դաշնությունում, եւ Վրաստանի Հանրապետությունում: