Հայաստանի ջրամատակարարման օպերատորները հանգստյան եւ տոն օրերին ջրագծերի եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման պլանային աշխատանքներ չեն իրականացնի:
Նոյեմբերի 6-ին համապատասխան որոշում է կայացրել Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը:
Առանձին ձեւակերպումներ են ընդունվել գործով բոլոր հինգ օպերատորների նկատմամբ՝ «Երեւան Ջուր» (մայրաքաղաք եւ 31 շրջակա բնակավայրեր), «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Լոռի-ջրմուղկոյուղի» (Շիրակի եւ Լոռու մարզ), «Նոր Ակունք» (Արմավիրի մարզ) եւ «Հայջրմուղկոյուղի» (հանրապետության մնացած տարածքի մեծ մասը): Այդ օրերին վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն միայն տվյալ բնակավայրի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո: Որոշումը վթարային աշխատանքներին չի վերաբերում:
Աշխատանքային օրերին, նախկինի պես, աշխատանքները 24 ժամից ավելի չպետք է շարունակվեն, իսկ դրանց մասին պետք է նախազգուշացնել ոչ ուշ, քան երկու օր առաջ:




























