Գորիում թալանել են «Միասնական ազագային շարժում» կուսակցության գրասենյակը: Կուսակցության առաջնորդն է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Գրասենյակից դուրս են տարել հեռուստացույց, տեսախցիկ, նոութբուք եւ լիցքավորիչներ:

Ոստիկանությունը արդեն ձերբակալել է գողին: Գողը տեղաբնակ ոմն Գեորգի Պ-ն է: Նրա բնակարանում հայտնաբերել են գողացված իրերը: Ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Ներկայումս կուսակցությունը զրկվել է խորհրդարանում իր մեծամասնությունից եւ կառավարությունում իր պաշտոններից:

Ներկայումս կուսակցությունը իշխանությունը զիջելուց հետո ընդդիմադիր դիրքում է: