Համբուրգում կայացել է Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի նիստը, որը քննում է Ռուսաստանի հանդեպ նիդեռլանդցիների պահանջները՝ կապված Arctic Sunrise-ի եւ դրա անձնակազմի հետ: Ամփոփիչ որոշումը դատարանը կհրապարակի նոյեմբերի 22-ին, հաղորդվում է Greenpeace-ի թվիթերյան էջում:
Նիդեռլանդցիները պահանջում են դադարեցնել թիմի քրեական հետապնդումը եւ անձնակազմին ազատ արձակել: Այդ երկրի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը խախտել է մարդու իրավունքները, քանի որ ակտիվիստներին կալանավորելու հիմքեր չեն եղել:
Նիդեռլանդական կողմի խոսքով՝ երկրները իրենց տնտեսական տարածքում երրորդ երկրների նավերը ձերբակալելու իրավունք չունեն, հայտնում է lenta.ru-ն:
Ռուսաստանը մերժոլ է գործընթացին մասնակցել՝ համապատասխան հայտարարություն հրապարակելով:
Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին Greenpeace-ի միջազգային թիմը Պեչորի ծովում «Պրիռազլոմնայա» պլատֆորմի նավթային մշակումների դեմ ուղղված բողոքի ակցիա էր նախաձեռնել: Arctic Sunrise նավի անձնակազմը փորձել էր բարձրանալ այդ օբյեկտ: ԱԴԾ-ի աշխատակիցները ուղղաթիռով զավթել էին նավը եւ դրանում գտնվողներին տեղափոխել Մուրմանսկ:




























