Երեւանում նոյեմբերի 6-ին ԵՏՀ եւ Հայաստանի միջեւ փոխհամագործակցության խորացման հուշագիր է ստորագրվել: ԵՏՀ կողմից հուշագիրը ստորագրել է կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հուշագրի ստորագրման նպատակն է խորացնել համագործակցությունը: Հայաստանին հնարավորություն կտրվի ներկա լինել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԵՏՀ կոլեգիայի նիստերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում, սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: