Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիայի նահանգում հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են խոշոր քրեական կարտելի մոտ 50 անդամների, որոնք կապված են շինարարական ինդուստրիայի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Իտալիայի գվարդիայի հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներն առգրավել են 14 ընկերությունների ունեցվածք, որը գնահատվում է մոտ 90 միլիոն եվրո: Կալաբրիայի տարածքում իրականացվել է մոտ 100 խուզարկություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: