ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին խոստացել է առաջիկա երկու օրերին սերտորեն համագործակցել իսրայելցիների եւ պաղեստինցիների հետ՝ հաղթահարելու խաղաղ բանակցություններում առկա ճգնաժամը, որի համար պատասխանատվությունը կողմերը միմյանց վրա են բարդում:

Երեկոյան Երուսաղեմում ելույթ ունենալով՝ Քերրին հայտարարել է, որ հնարավոր է համարում դժվարությունները հաղթահարելը եւ կես տարում հաջողության հասնելը: Հենց այդքան ժամանակ է մնում մինչեւ բանակցությունների ավարտը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նեթանյահուի հետ հանդիպումից հետո, Քերրին Բեթլեհեմում հանդիպում է ՊԱՎ ղեկավար Մահմուդ Աբասին: Դրանից հետո նա կվերադառնա Իսրայել եւ կընթրի վարչապետի հետ: