Ֆրանսիայի Հանրապետության Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Յամինա Բենգիգին ընդունել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին եւ քննարկել Ֆրանկոֆոնիայի ոլորտում Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ ստորագրված լեզվաբանական ծրագրի, մասնավորապես՝ ֆրանսերենի ուսուցման ու ֆրանկոֆոնիայի արժեքների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ կապակցությամբ տիկին նախարարը հայտնել է, որ Ֆրանսիան հնարավոր աջակցություն կցուցաբերի Հայաստանին այդ ծրագրի իրականացման համար։
Քննարկվել են նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության զարգացման հեռանկարները։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը տիկին Բենգիգիին է փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարարի հրավերը` այցելելու Հայաստան, որը ջերմորեն է ընդունվել նախարարի կողմից։




























