Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ՝ մասնակցելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի՝ «Խոսքի ազատությունը եւ ժողովրդավարությունը թվային դարաշրջանում. հնարավորություններ, իրավունքներ եւ պատասխանատվություն» թեմայով երկօրյա համաժողովին:
Նախատեսված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահող երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարի ողջույնի խոսքը: Հրայր Թովմասյանի հետ Սերբիա է մեկնել նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:




























