Ներկայումս Դամասկոսի կենտրոնում պայթյունից տուժածների շարքում հայերի մասին տեղեկություններ չկան: նախնական տվյալներով՝ քաղաքի կենտրոնում գտնվող Հիջաս հրապարակում ահաբեկչության հետեւանքով զոհերի եւ վիրավորների շարքում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Դամասկոսում սիրիական ընդդիմության զինյալներն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ինքնաշեն ռումբ էին պայթեցրել: Ինչպես հաղորդում է պետական ՍԱՆԱ գործակալությունը, կան զոհեր, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Վերջին տվյալների համաձայն՝ քաղաքի Ալ-Զահիրա թաղամասում ահաբեկիչները նռնականետային կրակ են բացել Այշի Աս-Սեդիք դպրոցի վրա, որի հետեւանքով վիրավորվել է առաջին դասարանի 4 աշակերտ:
Դպրոցի շենքն ու մոտակայքում կայանված մեքենաները վնասվել են: