Հաստատվել են Գլխավոր դատախազության եւ Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքները:

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազի 2013թ. նոյեմբերի 4-ի թիվ 75 հրամանի, ՀՀ գլխավոր դատախազությունը կազմված է հետեւյալ վարչություններից եւ բաժիններից`

1. Վարչություններ

1) Հատկապես կարեւոր գործերով քննության վարչություն,

2) Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,

3) Մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչություն,

4) ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչություն,

5) Պետական շահերի պաշտպանության վարչություն,

6) Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,

7) Կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,

8) Վերահսկողական-տեսչական վարչություն:

2. Բաժիններ

1)Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժին,

2) Իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժին,

2) Միջազգային-իրավական կապերի բաժին:

ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է հետեւյալ բաժիններից`

1)Քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժին,

2) ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժին,

3) Պետական շահերի պաշտպանության բաժին:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով փոփոխություններ են կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնի կառուցվածքում` ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ`

1) Կազմակերպամեթոդական բաժին

2)Անձնակազմի կառավարման բաժին,

3)Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժին: