Երեւանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի դիմաց, նոյեմբերի 6-ին, ժամը 01.20-ի սահմաններում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է թունելի սկզբնամասի պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: