Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին, նոյեմբերի 6-ին, իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























