Ոստիկանության Արտաշատի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 6-ին, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 37-ամյա Աշոտ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: