Այսօրվա իշխանությունը եւ հատկապես Հայաստանի կառավարությունը միտումնավոր անում են ամեն ինչ, որպեսզի ժողովուրդն անպայման բողոքի ալիք բարձրացնի: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ  Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ ամեն անգամ չի կարելի նոր հարկ հորինել: «Թոշակները գրեթե աննշան են բարձրացվում, գներն ավելանում են: Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, հետաքրքիր է, թե որտեղի՞ց են նրանք ֆինանսական միջոցներ գտնելու: Անընդհատ հայտարարում են, որ երկրում փող չկա: Որտեղի՞ց հանկարծ այն հայտնվեց», - զայրացած ընդգծել է Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ  եթե իշխանության ներկայացուցիչների ուղեղն աշխատեր, նրանք կձգտեին դուր գալ ժողովրդին, այլ ոչ թե՝ հակառակը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am