Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ մարդասիրական կենտրոն կստեղծեն: Համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում:

Որոշման նախագիծը ներկայացնող ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը նշել է, որ կարեւորագույն նպատակը, որն իր առջեւ դնում է նոր կենտրոնը, մարդասիրական օգնության արտակարգ կերպով մարդկանց հասցնելն է, որոնք տուժել են արտակարգ իրավիճակներից: բացի այդ, հայ եւ ռուս մասնագետները կմասնակցեն արտակարգ իրավիճակների նախազգուշացման միջոցառումներում:
Երկու երկրների մասնագետները նաեւ համատեղ ծրագրեր կիրականացնեն տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներին հակազդելու, ինչպես նաեւ մասնագետներ պատրաստելու ոլորտներում: