Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողում գտնվող Ահեն քաղաքի հարբած բնակիչը պատահաբար տաքսիով մեկնել է հարեւան Բելգիա:
27-ամյա տղամարդը դուրս է եկել գիշերային ակումբից եւ տաքսի նստել: Վարորդի հետ զրույցում նա հայտնել է, որ ցանկանում է տուն գնալ (nach Hause)՝ չնշելով կոնկրետ հասցեն:
Ամենայն հավանականությամբ, հարբածությունը ուղեւորին թույլ չի տվել հստակ արտահայտվել, ուստի տաքսիստը չի կարողացել հասկանալ հարված գերմանացուն եւ որոշել, որ վերջինս ցանկանում է մեկնել բելգիական Հաուզեթ (Hauset) գյուղ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ը:
Երբ տաքսիստն իր ուղեւորին հասցրել է Բելգիա, նա գիտակցել է, որ իրեն տարել են ոչ այնտեղ, որտեղ պետք է: Այդ ժամանակ վարորդը որոշել է ուղեւորին հետ վերադարձնել եւ տանել այնտեղ, որտեղ նա է ուզում:
Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ուղեւորը գումար չունի, որպեսզի վճարի այդ ողջ ճանապարհորդության համար (ավելի քան 70 եվրո):
Գերմանացին առանց վճարելու դուրս է եկել մեքենայից եւ գնացել տուն: Տաքսիստը բողոքել է եւ հիմա ուղեւորին հնարով է մեղադրել խաբեբայության մեջ:





























