Համաշխարհային ապրանքային բորսաներում սուրճի գինը կտրուկ նվազել է: Այսօր Լոնդոնում առք ու վաճառքը մեկնարկել է Arabica տեսակի սուրճի մեկ ֆունտի դիմաց 1,054 դոլարով: Սուրճի նման ցածր գին չի գրանցվել 2009-ի մարտից:

Գների անկման պատճառը մեծ քանակությամբ սուրճի մատակարարումն է Կոլումբիայից եւ Բրազիլիայում բերքի ռեկորդային ռեկորդային քանակությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մասնագետները չեն բացառում, որ Arabica-ի բորսայական գինը, որը տարեսկզբին հասնում էր երեք դոլարի, առաջիկայում մեկ դոլարից էլ կնվազի: