Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն, այսօր՝ նոյեմբերի 7-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով:
Վարդան Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը եւ Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը:
Եվրոպացի դիվանագետները հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով եւ սիրիական ճգնաժամին առնչվող հարցերով: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























