ՀՀ Կառավարությունը կվճարի սիրիահայերի՝ հայկական անձնագրեր ստանալու համար նախատեսված պետական տուրքերը: Նման որոշում է կայացվել ՀՀ կառավարության նոյեմբերի 7-ի նիստում:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հայտարարել է, որ այդ նպատակով կառավարությունը արտգործնախարարությանը կհատկացնի 11.3 միլիոն դրամ (28 հազար դոլար):
Որոշումը կայացվում է 2013թ. առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած սիրիահայերի համար:
Նշենք, որ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ցանկացող սիրիահայերի փոխարեն տուրքերը վճարելը սիրիահայերի աջակցության հիմնական ծրագրերից է:




























