Հայաստանը լավագույնն է ճանաչվել National Geographic Traveler ամսագրի ռուսալեզու տարբերակի «Տարվա բացահայտում» անվանակարգում: Մրցանակաբաշխությունը կայացել է նոյեմբերի 6-ին մոսկովյան «Լոտտե Օթել Մոսկվա» հյուրանոցում:
Ինչպես հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ժելեզնյակը, այդ անվանակարգում Հայաստանի մրցակիցը եզրափակչում եղել են Կամբոջան ու Շրի Լանկան:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդակից Էդուարդ Ջամբազյանը իր հերթին նկատել է, որ շատ ուրախ է, որ Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար դարձել է տարվա հայտնություն:
Մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել 13 անվանակարգ: «Ծովափնյա հանգիստ» անվանակարգում առաջին հորիզոնականում է հայտնվել Իտալիան, «Ձմեռային հանգիստ» անվանակարգում՝ Շվեյցարիան: Նոր Զելանդիան լավագույնն է «Էկո-հանգիստ» անվանակարգում, իսկ լավագույն «Արկածային հանգիստ» անվանակարգում հաղթել է Ավստրալիան: «Վերականգնողական հանգիստ» անվանակարգում է լավագույնն է Իսրայելը՝ Սեւ ծովով:
Օնլայն քվեարկությունը անցկացվում է 2011-ից ի վեր: Այս տարի այն անցկացվել է օգոստոսի 15- սեպտեմբերի 30-ը, հաղորդում է TRN-ի թղթակիցը:




























