Պարույր Հայրիկյանի առողջական վիճակում չնչին առաջնթաց կա: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին հրավիրված ասուլիսին ասաց  ինքը՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, արերկրում որշել են եւս հինգ ամիս սպասել եւ հետո որոշել՝ վիրահատե՞լ, թե՞ բավարարվել դանդաղ առաջընթացով:

«Դեռ մեկուկես տարի ունեմ վերջնական արդյունք ստանալու համար: Այսինքն մոտ կես տարի հետո նորից կստուգեն եւ կորոշեն, թե վիրահատության անհրաժեշտություն կլինի, թե ոչ: Ընդհանուր առմամբ ոտքի վրա եմ լավ եմ: Երբ այդ մասին ինձ հիշեցնում են ասում եմ՝ փառք Աստծո»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am