Հայաստանի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովն արդեն մշակել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծն ու պաշտոնապես ներկայացրել կառավարություն։
Aravot.am-ի փոխանցմամբ, աԱկնկալվում է, որ մինչեւ տարեվերջ այն կընդունվի, եւ նոր կառույցը 2014 թվականից հունվարից կսկսի իր գործունեությունը։ Համենայն դեպ, նախագծով նախատեսվում է, որ օրենքը պետք է ուժի մեջ պետք է մտնի հունվարի 10-ից։
Այս հեռանկարը ոգեւորել է հատկապես քննիչներին, որ նախ՝ վերջապես կձերբազատվեն որեւէ այլ մարմնի կցորդ լինելուց, կլինեն անկախ, եւ որ կբարձրանան աշխատավարձերը, ինչը հնարավորություն կտա հանդես գալ որպես ինքնուրույն գործոն։ Հանձնաժողովն արդեն մշակել է նաեւ նորաստեղծ կառույցի նյութատեխնիկական բազան։




























