«Խայան» թայֆունը, որն արդեն ճանաչվել է այս տարվա ամենահզոր թայֆուն, Ֆիլիպիններում երեք մարդու կյանք է խլել:
Ինտերֆաքսի տվյալներով՝ տարերքի զոհ են դարձել մեկ տղամարդ, կին ու երեխա: Հայտնի է, որ տղամարդը մահացել է էլեկտրասյան անկման արդյունքում, երեխան խորտակվել է:
Թայֆունի պատճառով Ֆիլիպինների կենտրոնական հատվածում տարհանվել է 125 հազար մարդ, դպրոցում դասերը դադարեցվել են, հետաձգվել է ավելի քան 450 ավիաչվերթ:
Օդերեւութաբանները մտավախություն ունեն, որ սուպերթայֆունը կարող է մինչեւ յոթ մետր բարձրությամբ ալիքներ առաջացնել եւ լուրջ փլուզումների հանգեցնել: Սպասվում է, որ թայֆունը կանցնի մայրաքաղաք Մանիլայով եւ Սեբու քաղաքով:





























