ՌԴ ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ-ի իրավասու մարմիններին՝ խնդրելով պարզաբանել երգիչ Գրիգորի Լեպսի շուրջ ստեղծված իրավիճակը, որի մուտքը ԱՄՆ արգելվել է, իսկ հաշիվների վրա կալանք է դրվել:

«Մենք հավելյալ բացատրություններ ենք խնդրել ամերիկյան կողմից, այն մասին, թե ինչու են նման լուրջ մեղադրանքներ առաջադրվել», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը՝ ելույթ ունենալով Պետդումայում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:  Ըստ նրա՝ ամերիկյան կողմը նման տեղեկություններ առայժմ չի տրամադրել:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր վեց մարդու, այդ թվում՝ ռուսաստանցի երգչին իր պատժացուցակում ընդգրկելու մասին՝ Brothers' Circle հանցախմբի հետ կապերի մեջ մեղադրելով:

Լեպսի ներրկայացուցիչը մեղադրանքներն անհիմն էր անվանել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ  հայտարարել էր, որ Մոսկվան ԱՄՆ-ից ակնկալում է Լեպսին ներկայացված մեղադրանքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկություններ: