Հունաստանում նոյեմբերի հինգին կայացել է խոշոր գողական հավաք՝ կապված ազդեցիկ «օրենքով գող» Գոգա Չիկովանիի մահվան քառասուն օրվա հետ: Հավաքը ծեծկռտուքով է ավարտվել:

Միջոցառումը կազմակերպել են «հունական» գողերի ուժերով, որոնք մոտ են Դեդ Հասանի կլանին: Ծեծկռտուքի գլխավոր պատճառն է դարձել Էդիկ Ասատրյանի (Օսետրինա) չեզոք դիրքը:

Կարճ լեզվակռվից հետո, խոշոր ծեծկռտուք է սկսվել Ասատրյանի եւ վրացի հեղինակություն Շալվովիչի միջեւ: Ըստ քրեագետների, Ասատրյանը պարտություն է կրել, սակայն առաջիկայում վրացի գողին լուրջ փորձություններ են սպասվում: