Վրաստանի գլխավոր դատախազի պաշոնը նոր նախագահի պաշտոնի գալուց հետո կգլխավորի Օտար Պարցխալաձեն: Ինչպես լրատվամիջոցներն են հաղորդում, Պարցխալաձեն գլխավորե է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ամիսներ առաջ:
Վրաստանի գործող գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին նախօրեին հայտարարել է իր պաշտոնը լքելու եւ քաղաքացիական սեկտոր անցնելու մտադրության մասին հետեւելով Բիձինա Իվանիշվիլիի օրինակին:
Իվանիշվիլին մտադիր է հրաժարական տալ նոյեմբերի 24-ից հետո, երբ տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը:





























