Թուրքական Yenisafak պարբերականի հրապարակած տեղեկության համաձայն, վերջնականապես հաստատվել է ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի եւ Հայաստանի նախագահի միջեւ հանդիպման տեղեկությունը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում տեղի ունենալիք միջուկային անվտանգության համաժողովի ընթացքում հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական արձանագրությունները եւ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված խնդիրներ: