Ֆրանսիայում Թուրքիայի օրերի փակման համար Փարիզ մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի Հայաստան այցից հետո որոշում կկայացնի հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հետագա գործողությունների վերաբերյալ:
Թուրքական Haber3-ի փոխանցմամբ` Էրդողանը լրագրողների այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ում Հայաստանի նախագահի հետ հանդիպում, պատասխանել է. «Ֆերիդուն Սինիրլիօղլուին Հայաստան ենք ուղարկել: Հայաստանի նախագահին նամակ ենք ուղարկել: Հայաստանի նախագահի պատասխան նամակից է կախված Վաշինգտոնում հանդիպելու հարցը: Ամեն ինչ կախված է այդ պատասխանից»,- նշել է Թուրքիայի վարչապետը:




























