Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-ին ընդունել է Հայաստան ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց, Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է միջազգային հանրության տեսակետներին համահունչ Հայաստանի մոտեցումները` շարժվելու առաջ, առանց նախապայմանների վավերացնելու եւ իրագործելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները եւ այդ ուղղությամբ թուրքական կողմից գործնական քայլերի ակնկալիքը: