Ռուսական երկաթուղին առայժմ Վանաձոր-Ֆիոլետովո ճյուղի ֆինանսավորման մասին որոշում չի կայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նրա խոսքով՝ նախագծի տեխնիկական-տնտեսական հիմնավորումը վաղուց պատրաստ է, սակայն Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում որեւէ որոշում չի կայացվել:
Նշենք, որ վերջին գնահատականների համաձայն՝ Վանաձոր-Ֆիոլետովո ճյուղի շինարարությունը կարող է արժենալ 200 – 250 մլն դոլար: Ֆինանսավորման չափը կախված է թունելների առկայությունից ու ճանապարհի անցման տարբերակից, քանի որ այն անցնելու է լեռնային տեղանքով:
Վանաձոր-Ֆիոլետովո ճյուղը՝ 37,8կմ երկարությամբ, կփակի Հայաստանի հյուսիսային երկաթուղային օղակը ու Երեւանից մինչեւ վրացական սահման բեռնափոխադրումների ուղին կկրճատի 70 – 100կմ-ով:





























