Թուրքիան «ապրիլյան» իրարանցման ակտիվ փուլում է: Այս փաստը չեն թաքցնում նաեւ թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի արտգործնախարարության գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով ժամանեց Երեւան եւ Հայաստանի նախագահին հանձնեց Էրդողանի գրավոր եւ բանավոր ուղերձները: Էրդողանի հղած ուղերձից մի բան է դեռեւս հայտնի, որ վերջինս Հայաստանի նախագահից հայցել է հանդիպում Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում:

Թուրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ` Էրդողանի կողմից ուղարկված նամակում գրված է եղել. «Պատրաստ ենք խորհրդարանում սկսել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը»:

Իսկ ահա թուրքական SABAH-ին հասած տեղեկություններով, Էրդողանը իր ներկայացուցչին Հայաստան ուղարկելու որոշումը ավելի վաղ էր կայացրել եւ ցանկացել էր Հայաստանի նախագահից հանդիպում հայցել մարտ ամսին: