«Թվում էր՝ ճգնաժամից դուրս գալու ոչ մի միջոց չկար այն ժամանակ, երբ Սարգսյանն ու Էրդողանը Բարաք Օբամայի վարչակազմի ուշադիր հայացքների ներքո պետք է հանդիպեին Վաշինգտոնում»,- գրում է թուրքական «Hurriyet Daily News»-ը։
Հոդվածի հեղինակի խոսքով, ներքաղաքական իրավիճակը երկու երկրներում այնքան «նուրբ է», որ եթե առաջնորդները ելք գտնեն բանակցային փակուղուց, երկրների ազգայնականների կողմից «դավաճաններ» կդիտվեն։
«Բանն այն է, որ հայերի եւ թուրքերի միջեւ „զրոյական հաշվով խաղը“ դեռեւս չի հաղթահարվել։ Հիմնական մոտեցում շարունակում է մնալ այն կարծիքը, որ եթե կողմերից մեկը որեւէ բան շահում է, մյուսը պետք է կորցնի»,- ասվում է հոդվածում։
Հեղինակը գտնում է, որ Հայաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը պետք է հարաբերությունների կարգավորման նոր ուղիներ գտնեն։ «Հակառակ դեպքում հայ-թուրքական գործընթացում առաջխաղացման հեռանակարները փոքր են»։



























