Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի անդամ, պրոֆ. Դուրմուշ Գյունայը հայտնել է, որ իրենք հաստատել են Անկարայի համալսարանում հայերենի դասաժամեր մտցնելու դիմումը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Գյունայը նշել է, որ առաջիկա ուսումնական տարում արդեն Անկարայի համալսարանում հայերեն կդասավանդվի: «Թուրքիայում հայերեն իմացողներ շատ քիչ կան, իսկ պետական տարբեր կառույցներ իրենցից հայերեն իմացող մասնագետներ են պահանջում»,-նշել է Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի անդամ, պրոֆ. Դուրմուշ Գյունայը:
Նշենք, որ Նեւշեհիրի համալսարանը եւս թույլտվություն է ստացել բանասիրության ֆակուլտետի կազմում բացել հայերեն եւ հունարեն լեզուների բաժիններ:




























