Ներկայումս Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա, սակայն նման հնարավորությունը չի բացառվում : Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով թուրքական «Sabah» թերթի տեղեկությունը, թե Վաշինգտոնում Սարգսյանն ու Էրդողանը պայմանավորվել են ապրիլի 13-ին երկու երկրների արտգործնախարարների հանդիպման շուրջ:

Ըստ թերթի, նախարարներն այդ հանդիպմանը պետք է քննարկեն հարցեր՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ: