Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում Սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն է ժամանել ապրիլի 13-ին՝ մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:
Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:




























